Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների հետ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում այսօր կրկին հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության մեջ, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը գնա նման քայլի, «բանակցությունները շատ ավելի արագ կընթանան։«Մեր երկրին ներկայացվող տարածքային պահանջները մեզ մտահոգում են»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում նա դժգոհել է միջազգային հանրության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունից՝ հայտարարելով, թե Հայաստանի համար նոր «Մարշալի պլան» է պատրաստվում։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: