Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման` մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:
Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները: