ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։