Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում քրեակատարողական առողջապահության անցումը Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարություն. մարտահրավերներ, ձեռքբերումներ և բարեփոխման ուղղություններ» խորագրով համաժողովը:
Լևոն Բալյանը ընդգծել է Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հիմնարար դերը Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ռազմավարական ուղղությունների սահմանման հարցում:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել առ այն, որ համաժողովի ընթացքում տեղ գտած քննարկումները կհանգեցնեն նոր, կարևոր լուծումների, որոնք կնպաստեն բարեփոխումների հաջող իրագործմանը: