Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 6-ական, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 4, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, հոգեկան ներգործության և խուլիգանության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության կիրառման որոշումը խախտելու, սառը զենք կրելու, սուտ մատնության, ինքնիրավչության, փաստաթղթերը կեղծելու կամ պետական սահմանն ապօրինի հատելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 23 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։