«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: