Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է Foodex Saudi-2024 միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 26 հայկական ընկերության արտադրանք: Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների հանդիպումներ, ինչպես նաև Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ։
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 19-ը: