Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Սալվատորե Սկիլաչին, հաղորդում են իտալական լրատվամիջոցները։ Ֆուտբոլիստը 59 տարեկան էր։
Վերջին տարիներին Տոտոն, ինչպես նրան անվանում են Իտալիայում, քաղցկեղով հիվանդ էր և երկու անգամ վիրահատվել է։ Նա հայտնի է «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում և Իտալիայի հավաքականում իր ելույթներով։
Տոտոն հայտնի է դարձել 1990 թ․ աշխարհի առաջնությունում, երբ հռչակվել է լավագույն ռմբարկու և լավագույն խաղացող։