Սեպտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը հյուրընկալել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց։ Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում։ Այնուհետև հյուրերը Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել են «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն, հանդիպում ունեցել ակտիվ երիտասարդների հետ։
Հանդիպման վերջին կանգառը եղել է Ռուսական սահմանապահ զորամասը։