Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ:
Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: