Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով: Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ:
Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը իրականացնում է սահմանազատման շինարարական աշխատանքներ: Փոփոխություններ են կատարվել գործող վճարովի ծառայություններում, գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով:
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այժմ գործում է Հալաբյան 31/2 հասցեում՝ Նոր և սպասարկման համար ավելի լավ պայմաններում: