Ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, եղել է իմ հայրենասիրությունը, ընդ որում՝ ասվածի մեջ հեգնանք, սարկազմ չկան: Ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի: Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթի այդ հատվածը հրապարակելով իր Ֆեյսբուքի էջում:
«Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ ՀՀ պետություն գոյություն չունենա: Հայրենասիրության այդ մոդելի հիմնական խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետություն» անկախ, ինքնիշխան պետություն գոյություն չունենա: Եվ մենք մեր անկախության առաջին օրվանից հռչակել ենք մեր անկախությունը՝ հայրենասիրության այն մոդելի վրա հիմնվելով, համաձայն որի՝ մենք անկախ պետություն պետք է չունենանք»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում: