Շատ ուզում եմ՝ Հայաստանը, ի վերջո, դադարի կարեկցանքի օբյեկտ լինելուց, այդ կարգավիճակից դուրս գա: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արգելել եմ, որ Հայաստանում, ասենք... օգտագործված շորեր ուղարկեցին, օգտագործված ավտոներ ուղարկեցին, կիսամաշ «պակրիշկա» ուղարկեցին, կիսամաշ կոշիկ ուղարկեցին պետական հիմնարկների համար, մանկատների համար:
Կներե՛ք, Հայաստանի Կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել,- ասաց Փաշինյանը և հավելեց.- Ես հաշտ չեմ, ես կոնֆլիկտ ունեմ այդ ընկալման հետ: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, որն ունի բարդություններ, բայց, կներեք՝ ո՞րն է այն պետությունը, որը չունի բարդություններ»,- ասաց Փաշինյանը: