Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Volkswagen և Neta (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Volkswagen մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել գազի բալոնի փականը։