ՆԱՏՕ-ն չի դառնա Ուկրաինայի հակամարտության մաս, եթե դաշինքի երկրները թույլ տան Կիևին արևմտյան զենքով հարվածել ռուսական տարածքին՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Foreign Policy շաբաթաթերթին տված առցանց հարցազրույցում։
«Սխալ է ասել, թե մենք հակամարտության մաս ենք դառնալու»,- շեշտել է նա։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն Իրանին և Հյուսիսային Կորեային չի համարում Մոսկվային ենթադրյալ ռազմական օգնություն տրամադրելու հետ կապված հակամարտության մաս։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։