Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում հայտարարել է երկկողմ գործակցության նոր բաղադրիչ մասին. իրականացվող ծրագրերի համար կառավարությունում նշանակվել է պատասխանատու պաշտոնյա: Ֆրանսիական կողմը նաև միջազգային փորձագետ է գործուղել ՏԿԵ նախարարություն: Եվ ահա Հայաստան այցից մեկ օր անց խոսվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ նոր պաշտոնի անցնելու մասին: Սպասվում է, որ ԵՄ գործադիր մարմնի նոր կազմում նա կառաջադրվի պաշտոնի, և այս փոփոխությունը, քաղաքագետների գնահատմամբ, Հայաստանի և տարածաշրջանի համար կարող է ստրատեգիական նշանակություն ունենալ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։