Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ։ Հեմմաթին ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ ՌԴ-ն լրջորեն աջակցի Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը։
Նա շեշտել է, որ Իրանը խրախուսում է այդ ոլորտում օտարերկրյա ներդրումները և պատրաստ է դյուրացնել այլ երկրների մասնակցությունը նախագծում։ «Հույս ունենք՝ Իրանում, հատկապես՝ նավթի ու լոգիստիկ նախագծերի ոլորտում ռուսական ներդրումների ընդլայնման ականատեսը կլինենք»,- ասել է Հեմմաթին։
Լևիտինն ընդգծել է, որ ՌԴ նախագահը Ռաշտ-Աստարայի կառուցման համար բյուջե է հատկացրել։ Նա շեշտել է, որ Հյուսիս-Հարավ նախագծի իրագործման տեխնիկական մասն ավարտվել է, և հիմա գործնական փուլին անցնելու համար էկոնոմիկայի նախարարության հետ համակարգման կարիք ունեն։