Ամերիկացի Ռայան Ուեսլի Ռութին, որը ձերբակալվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակվելու փորձի ժամանակ, սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և մոտ 500 հազար դոլարի տուգանք` հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Սպասվում է, որ մեղադրանքը պաշտոնապես կներկայացվի դատարան սեպտեմբերի 30-ին։
Ըստ Fox News-ի, քննիչները չեն բացառում, որ Ռութին ի վերջո կներկայացվեն նաև ուրիշ մեղադրանքներ։
Թրամփի դեմ մահափորձի համար կասկածվողը ձերբակալվել է կիրակի Ֆլորիդայում՝ գոլֆի ակումբի մոտ, որտեղ գտնվում էր Թրամփը:
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ վերջինիս դեմ մահափորձից հետո։
«Նախագահ Բայդենը հենց նոր խոսեց նախկին նախագահ Թրամփի հետ և իր գոհունակությունը հայտնեց, որ նա անվտանգ է»,- ասվում է հաղորդագրությունում: Իր հերթին, նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել Բայդենին զանգահալելու համար։