Իրաքն ամերիկյան զորքերի ներկայության կարիք այլևս չունի, քանի որ զգալի հաջողություններ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին:
Նա ընդգծել է. «Կոալիցիայի կարիք չկա: Մենք պատերազմներից անցել ենք կայունության: ԻՊ-ն իրականում այլևս սպառնալիք չէ»:
Ալ-Սուդանին նաև վստահություն է հայտնել, որ անվտանգության ոլորտում Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությունը կշարունակվի զորքերի դուրսբերումից հետո էլ։ Վարչապետը նշել է, որ ծրագրում է շուտով հայտարարել, թե ինչ ժամկետներում են ամերիկացի զինվորականները հեռանալու երկրից։ Bloomberg-ի տվյալով՝ Իրաքում կա մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայող։
Միևնույն ժամանակ, պարբերականը նշել է, որ ԱՄՆ շատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Իրաքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման կապակցությամբ, քանի որ, ըստ նրանց, դա «կարող է թույլ տալ «Իսլամական պետությանը» վերախմբավորվել, իսկ հարևան Իրանին՝ մեծացնել իր ազդեցությունն Իրաքում։