ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշված է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ պետքարտուղարության մամուլի ծառայության՝ Բլինքենն ընդգծել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ԱՄՆ-ի հանձնառությունը այս տարվա վերջին Բաքվում COP 29-ի հաջող անցկացմանը: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության ոլորտները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման կարևորությունը: