2023 թվականից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքի էջում:
«Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների համար իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,- նշված է գրառման մեջ։