Դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են դատախազությունից. բողոքն այսօր է մուտքագրվել դատարան:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը հափշտակությանը դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու համար:
Առաջին ատյանի դատարանի մայիսի 31-ի որոշմամբ երեքն էլ արդարացվել են: