Օրերս Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն Թորի Գոուդը մասնակցել է Սիսիանում տեղի ունեցած հմտությունների էքսպոյին, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:
«Միջոցառումը նպատակ ունի նպաստել կանանց և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Շուրջ 50 մասնակից ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ կապ հաստատելով պոտենցիալ սպառողների հետ և լսելով այցելուների կարծիքներն ու գնահատականները»,- նշվում է հաղորդագրության մեջ: