Պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներին: Լրագրողի հարցին՝ արդյոք դրանք ուղղված էին Նյու-Յորքում երկու երկրի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանը, Մեթյու Միլլերը պատախանել է, որ Վաշինգտոնը մշտապես հնարավորություններ է փնտրում արտգործնախարարների հանդիպման համար:
«Շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի: Նրանք զգալի առաջընթաց են գրանցել համաձայնագրի վերջնականացման հարցում, և մենք մտադիր ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելով, եթե դա օգտակար լինի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: