Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Կոպիրկինը, հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:
Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:
Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ. Կարապետյանը: