Մինչև 2024 թվականի ավարտն Ուկրաինան Դանիայից կստանա F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ:
Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարման ամսաթիվը և քանակը գաղտնի են մնում՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նախարարի խոսքով՝ առաջին ինքնաթիռն Ուկրաինային է հանձնվել օգոստոսին։ Ընդհանուր առմամբ Դանիան պարտավորվել է մատակարարել 19 կործանիչ: