ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտահոգված է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձով և դատապարտում է բռնությունը քաղաքականության մեջ։
Նա նաև հավելել է, որ Բայդենի վարչակազմը Գաղտնի ծառայությունը կապահովի բոլոր ռեսուրսներով, հնարավորություններով և պաշտպանության միջոցներով, որոնք անհրաժեշտ են նախկին նախագահի անվտանգությունը պահպանելու համար:
«Ես խորապես մտահոգված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ այսօր տեղի ունեցած հնարավոր մահափորձի կապակցությամբ։ Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս միջադեպն ավելի մեծ բռնության չհանգեցնի»,- ասել է Հարիսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել։ Նշվում է, որ հրաձգությանը մասնակցել է երկու մարդ, որոնք թիրախավորել են միմյանց: Նախնական տվյալով` թիրախը չի եղել Թրամփը։