ԱՄՆ պետքարտուղարության մեղադրանքները Россия сегодня մեդիախմբի հասցեին սահմանակցում են խելագարության հետ․ Կրեմլը ԶԼՄ-ների վրա նման հարձակումներն անթույլատրելի է համարում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է այդ հարձակմանը և պատժամիջոցներին, որոնք սահմանվել են RT-ի և ամբողջ հոլդինգի դեմ, երևի կարելի է այսպես ասել՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում «ընդունակ են ամեն ինչի, որպեսզի ճնշեն Ռուսաստանին և այլընտրանքային տեսակետները»։
Պեսկովը նաև ասել է՝ Ռուսաստանը նախկինում չի միջամտել և այժմ չի միջամտում ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին։