Եվրամիությունը կարող է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո, սակայն մոտ ապագայում Մոսկվայի հետ համաձայնագիրը քիչ հավանական է: Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա հավելել է, որ հավանական է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների հետագա շարունակությունը: Քանի դեռ այդ իրավիճակը պահպանվում է, Բրյուսելը դժվար թե կարողանա Մոսկվայի հետ շփվել նախկին ձևաչափով։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն և ԵՄ երկրները կարող են լուծում գտնել հարաբերություններում առկա խնդիրների համար, սակայն եվրոպացի առաջնորդները չունեն վստահություն և խիզախություն իրենց ազգային շահերը պաշտպանելու համար: