«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության գլխավոր համաժողովի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը:
«Սա Կալինինգրադում Ռուսաստանի հետ վերջերս կայացած խորհրդակցությունների շարունակությունն է՝ Ուկրաինա և ՌԴ այցերի արդյունքների շուրջ։ Ընդգծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի ներկայության կարևորությունը»,- նշել է Գրոսսին։
Նա վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Ռուսաստան՝ քննարկելու Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը։ Մարտին Գրոսսին Սոչիում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օգոստոսի 27-ին էլ դիտարկել է Կուրսկի ԱԷԿ-ը։