Կիրանցում դպրոցն այսօր գործում է: Երկուշաբթի է, և երեխաները գնացել են դասի: Դա էլ է արդյունք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Երեխաները գնացել են դասի, որովհետև Կիրանցի մեր հայրենակիցները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչև սահմանազատումը»,- ասաց Քոչարյանը և նկատեց, որ Կիրանցում կառուցված պատը հոգեբանական խնդիր է լուծում, իսկ անվտանգային տեսանկյունից իրականում խնդիրը լուծում են ԶՈՒ-ն և սահմանապահ զորքերը: