Իրանը զինանոցներում գերձայնային հրթիռներ ունի, սակայն դրանք չի փոխանցել Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պաշտոնը ստանձնելուց հետո իրանցի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրանն ունի այդ հրթիռները, բայց ոչ այն տեսակի, որը կիրառել են հութիները։ Իրանը հրթիռներ չի մատակարարել»,- ասել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել էր սեպտեմբերի 15-ի առավոտյան Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունը: Նշվում է, որ Իսրայելի մայրաքաղաքին հարվածը հասցվել է գերձայնային բալիստիկ հրթիռով։