Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանն անդրադարձել է փողոցների անկանոն վերանորոգման խնդրին, երբ նոր ասֆալտապատած փողոցը քանդվում է՝ խողովակների վթարը վերացնելու համար: Քաղաքապետը հայտարարեց, որ նման դեպքերը անթուլատրելի են, և հանձնարարեց շինարարությունից առաջ հարցը քննարկել գործընկերների հետ նման դեպքերից խուսափելու համար:
Նիստի մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: