«Բորիս» ցիկլոնի առաջացրած ջրհեղեղների հետևանքով՝ Ավստրիայից Ռումինիա հեղեղումներ են: Մասնագետների բնորոշմամբ՝ դրանք վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղներն են, որոնցից առավելապես տուժել են Լեհաստանն ու Չեխիան:
Կենտրոնական Եվրոպայում գետերի հունից դուրս գալու պատճառով նաև զոհեր կան: Լեհաստանի հարավ-արևմուտքում գտնվող Նիսա քաղաքում Արևելյան Նեյսե գետը բարձրացել է վտանգավոր մակարդակի: Անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերում երևում է, որ Լեհաստանի Կլոդզկո քաղաքը նույնպես անցել է ջրի տակ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: