Սեպտեմբերի 9-16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 694, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 200, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 222 և 1605 այլ իրավախախտումներ։ 129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 109-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 58-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 108-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 72 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 255 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 796 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 3378, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 346, վարելիս հեռախոսից օգտվելու՝554, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 30, արագության գերազանցման՝ 1759 և 3351 այլ իրավախախտումներ։ 441 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1300-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 557-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 38-ը՝ բեռնատարներ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։