Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամությունը փաստ է, և օրակարգն աստիճանաբար ավելի է հարստանում: Հայտարարել է Հայաստանի գլխավոր դիվանագետը Ֆրանսիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում: Արարատ Միրզոյանը կարևոր է համարել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում Ֆրանսիայի դերակատարումը: Ստեֆան Սեժուրնեն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանության բնագավառում։ «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը»,- ասել է նա։
Մանրամասները՝ ռեպորտաժում: