Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգի և գործողությունների ծրագրի հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:
Աշխատանքային խումբը քննարկել է գործողությունների ծրագրով նախատեսված՝ հանրության իրազեկման միջոցառումների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթի անցկացման և այլ օրակարգային հարցեր:
Հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Բարձրագույն դատական խորհրդի, Երևանի քաղաքապետարանի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները: