Քաղաքապետարանից տեղկացնում են՝ աշխարհագրական տեղեկատվական (GIS) համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Այն հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:
Երևանի փողոցների անվանումները հուշող ու բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովող ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ Կենտրոն վարչական շրջանում արդեն իսկ տեղադրվել են 26 թուջե ձուլվածքով ուղեցույց ցուցանակներ, իսկ շենքերի համարակալման՝ 15:
Աշխատանք է տարվել նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով: