Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել Երևանի սանմաքրման խնդիրներին: Նշվել է, որ հավաքակայանը կհամալրվի ևս 6 նոր հատուկ տեխնիկայով: Մեքենաներն արդեն Հայաստանում են:
Շարունակվում են մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքները: Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում նաև նշվեց, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը՝ անմիջապես հարթակի, 9569-ը՝ 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում են: