Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել էին թանգարաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«7 և 8-րդ դասարանների աշակերտները ծանոթացել են «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պատմամշակութային յուրօրինակ նմուշներին: Դպրոցականների համար կազմակերպվող կրթական- ճանաչողական այցերը լինելու են շարունակական»,- տեղեկացնում են քաղաքապետարանից։
Մանրամասները՝ տեսանյութում։