Տավուշի սահմանազատման գործընթացը ՀՀ ձեռքբերումն էր, որովհետև այն գյուղերը, որոնք շարունակում էին մնալ ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության ներքո, բայց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, շարունակում էին մնալ հրձիգ պատերազմի համար և միակ լեգիտիմ հնարավորությունը ՀՀ-ի վրա հարձակվելու: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու նոր աշխատակարգը սահմանվեց Տավուշում տեղի ունեցած սահմանազատումից հետո:
«Ըստ էության, սահմանները վերջնականապես գծելով՝ մենք վերջին ռիսկը՝ ՀՀ-ի վրա հարձակման, լեգիտիմ հարձակման, վերացրել ենք և ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները, և այստեղ խնդիր չունենք: Կանոնակարգը և աահմանազատման աշխատակարգը ձևավորվել են հենց այդ գործընթացում, և ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը, որով էլ սա Կիրանցում տեղի է ունեցել: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ Կիրանցի սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա ստեղծեցինք աշխատակարգը, և դրա հիման վրա տարածելու ենք սահմանի երկայնքով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: