Այս շաբաթ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերի հանձնակատար Մարգարիտիս Սխինասի այցը Երևան նշանավորվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկով:
Արտգործնախարար Միրզոյանի գնահատականով՝ այս երկխոսությունը կարևոր է թե՛ որպես քաղաքական ուղերձ, թե՛ գործողություն՝ միտված Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքի ապահովմանը:
Վիզաների ազատականացման ճանապարհին մեր երկրում բարեփոխումներ պետք է իրականացվեն չորս ուղղությամբ. առաջինը կենսաչափական անձնագրերի տվյալների անվտանգությունն է, երկրորդը՝ սահմանների կառավարումը:
Առաջնահերթ են նաև հանրային անվտանգությունն և մարդու հիմնարար ազատություններն ու պաշտպանությունը:
Թե ի՞նչ աշխատանք են իրականացրել պետական մարմիններն այս ուղղություններով և ի՞նչ ժամկետում է հնարավոր հասնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման, պարզել է Վարդուհի Արզումանյանը: