Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլև Իրանի ազգային անվտանգության հիմնասյուներից:
Վերջին շրջանում այս միտքը շարունակաբար կրկնում են այդ երկրի բոլոր առանցքային պաշտոնյաները։ Թեհրանը նախազգուշացնում է, որ Հայաստանի սահմանները, Սյունիքի մարզը ևս իրենց համար կարմիր գիծ են։
Քաղաքագետները, փորձագետները նկատում են, որ այս հարցում կան Իրան-Ռուսաստան, Իրան-Ադրբեջան հակասություններ։
Մասնագետները մատնացույց են անում Իրանի անվտանգային կառույցների հետ սերտ կապեր ունեցող Tehran Times-ի հրապարակումը, որն ակնարկում է՝ Իրանը պատրաստ է ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին, ընդհուպ ռազմական միջամտությամբ:
Իրանցի պաշտոնյաների կոշտ հայտարարությունները և փորձագիտական հանրույթի գնահատականները համադրել է Իրինա Մկրտչյանը։