«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը ծառայել է նպատակին: Համոզված են թե՛ արտգործնախարարության, թե՛ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:
Նշվում է, որ հստակ ներկայացվել է տարածաշրջանային խաղաղության Հայաստանի տեսլականը:
Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ բոլոր մանրամասներով է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Չնայած Ադրբեջանը շարունակում է արհեստականորեն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, այդուհանդերձ, Երևանը հետևողականորեն հավատարմություն է հայտնում խաղաղությանը, դա հիմնավորում գործնականում, ու աշխարհի համար Հայաստանի դիրքորոշումը միանգամայն ընկալելի է:
Մասնագետները դրական են համարում, որ տարբեր երկրների հեղինակավոր պետական գործիչներ Հայաստանից հնչեցրել են խաղաղության ուղերձ:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան