Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան վերադարձրել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի գերեվարած 103 ռուս զինծառայողի: Ի պատասխան՝ Ուկրաինային է փոխանցվել 103 ռազմագերի։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 49 ուկրաինացի, ներառյալ՝ «Ազովստալի» պաշտպանների մի մասը, ինչպես նաև ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը: