Սերբիայի համար Կոսովոյի և Մետոհիայի խնդրի ընդունելի լուծում գոյություն չունի՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:
«Ես գիտեմ Կոսովոյի և Մետոհիայի բոլոր խնդիրները և գիտեմ, որ լավ լուծում գոյություն չունի: Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար: Մենք երաշխիքներ ստացանք և հավատում էինք, որ ԵՄ-ի ստորագրությամբ գոնե ինչ-որ բան երաշխավորված կլինի, բայց դա այդպես չէր, երբ սկսվեց Բրյուսելյան համաձայնագրի քանդումը և ամեն գնով, այսպես կոչված, Կոսովոյի անկախության հասնելու ցանկությունը՝ սերբերի անհետացման միջոցով»,- ասել է Վուչիչը:
Նա նշել է, որ առաջիկայում ավելի վատ նորությունների են սպասում, քանի որ մոտենում է Կոսովոյի խորհրդարանի ընտրությունը: