Շուրջ 20 պետության ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին` հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է նա։
BRICS-ի գագաթնաժողովն անցկացվելու է Կազանում՝ հոկտեմբերի 22-ից 24-ը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է միջոցառմանը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։