Վերջին տարիներին տարբեր միջազգային գործընթացների արդյունքում Հայաստան տեղափոխված մարդկանց մեծ հոսքն իր ազդեցությունն ունեցավ նաև սպառողական շուկայի վրա: Սա բերեց նաև բիզնեսի և հատկապես սպասարկման ոլորտի աշխուժացմանը: Հակառակ պրոցեսը, սակայն, երբ Հայաստանում մեկ-երկու տարի հաստատված մարդիկ արդեն հեռացան երկրից, բարդ դրության մեջ դրեց նորաստեղծ բիզնեսներին. շատերը, չդիմանալով մրցակցությանը, ուղղակի փակվեցին:
Կացության և հանրային սննդի կազմակերպման ճյուղերի դժվարությունների ու հաջողությունների մասին՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: