Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «տեղեկատվական պատերազմի հայտարարում» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня» մեդիա ընկերության հասցեին՝ կապված այլ երկրների ներքին գործերին միջամտելու և ենթադրյալ ռազմական գնումների վերաբերյալ:
«Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն, սահմանափակող միջոցներ չեն։ Դա տեղեկատվական պատերազմի հայտարարում է, ինչի հիմքում ընկած է միանգամայն հստակ ռուսատյաց ազգայնական գաղափարախոսություն, այնպիսին, ինչպիսին մենք բազմիցս տեսել ենք մարդկության պատմության ընթացքում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գորժադրել Ռուսաստանի վրա՝ քողարկվելով օրենքներով և օգտագործելով ցանկացած հնարավորություն: