Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքին՝ Նասեր Քանանին հայտարարել է, որ ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, կեղծ է.
Նշելով, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցները որպես զենք կիրառելն անարդյունավետ է, Քանանին հավելել է, որ դա ոչ միայն չի օգնում խնդիրների լուծմանը, այլ հենց խնդրի մի մասն է և արժանանալու է Իրանի արձագանքին։